«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խոսել է «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի երկրորդ փուլի հանդիպման մասին:
««Կռիլյա Սովետովը» շատ լավ թիմ է։ Բայց մեզ բոլորովին այլ խաղ է սպասվում տանը։ Հուսով եմ՝ ավելի լավ, քան «Ռոստովի» դեմ խաղն էր: Մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում այդ խաղին»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» կիսաեզրափակիչի առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարել էր «Ռոստովի» արգելքը (1-1, 11մ՝ 5-3): Այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: