ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են մարզչից Մեսսիի և Նեյմարի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի պատճառով

Ֆրանսիական ՊՍԺ-ի շատ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների խաղացողները հարցեր են բարձրացնում մարզչի անցկացրած մարզման, ինչպես նաև մյուսներին ետ մղելու միջոցով մնացածին առաջ տանելու մարզչի մեթոդաբանությունից: Ֆուտբոլիստների մի մասն արդեն դադարել է աջակցել գլխավոր մարզչին։

Նաև ՊՍԺ-ի հանդերձարանում նրանք չափազանց դժգոհ են այն փաստից, որ Գալտիեն մշտապես պաշտպանում է հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Նեյմարին: Որոշ խաղացողներ դժգոհում են, որ գրեթե չեն ստանում գնդակը, որը միշտ հասնում է արգենտինացի ֆուտբոլիստին։
Մեկ այլ կետ, որը դժգոհություն է առաջացնում փարիզցիների ճամբարում, Մեսսիի պայմանագիրն է, որը դեռ չի երկարաձգվել, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերին տեղեկություններ կային արգենտինացու հետ համաձայնության մասին։