Իսպանական Sport և El Comercio պարբերականները հայտնում են, որ Ժերար Պիկեի նոր սիրելին՝ Կլարա Չիան, որի պատճառով ֆուտբոլիստը բաժանվել է երգչուհի Շակիրայից, դավաճանել է նրան «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։
52-ամյա Խոսեպ Գվարդիոլան, ըստ լրագրողների, վաղուց է ճանաչում 23-ամյա Կլարա Չիային՝ նրա երեխաները սովորել են նրա հետ նույն դպրոցում։
Առայժմ դրանք միայն խոսակցություններ են, և փորձում են դրանց ապացույցները գտնել։
Ինքը՝ Պիկեն, չի մեկնաբանել այս լուրերը, իսկ ավելի վաղ նրան նկատել են Կլարա Չիայի հետ համբուրվելիս։