Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է լքել «Բավարիա 2-ը»

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է լքել Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմը, գրում է Bild-ը:

Հրանտը ցանկանում է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ առաջնությունում: Ռանոսի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Հրաննտը Ռեգիոնալ Լիգայում մասնակցել է 28 հանդիպման, խփել 19 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: