«Ինտերը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սալերնիտանային» հետ:

Առաջին խաղակեսում գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսի գոլին տանտերերը խաղավերջում պատասխանեցին իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևայի դիպուկ հարվածով:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջական հանդիպման:

«Ինտերը» 51 միավորով չորրորդն է, իսկ «Սալերնիտանան»՝ 29 միավորով 15-րդը: