Անչելոտին ասել է՝ ինչու երբեք չի մարզի Բարսելոնան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ երբեք չի գլխավորի «Բարսելոնան»։

«Անհնար է պատկերացնել, որ կաշխատեմ «Բարսելոնայում»։ Ես հարգում եմ և՛ Չավիին, և՛ ակումբին, բայց հիմա ես աշխարհի լավագույն ակումբում եմ, որը ես շատ եմ սիրում։ Ես ոչինչ չեմ ուզում փոխել։ «Ռեալը» գոհ է ինքն իրենից։ Այո, Լա Լիգայում մենք 12 միավորով հետ ենք մրցակցից, բայց «Բարսելոնան» հիանալի է խաղում: Մենք կշարունակենք պայքարը, թեև թվերը մեզ դեմ են»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

63-ամյա Անչելոտին առաջին անգամ գլխավորել է մադրիդյան թիմը 2013 թվականի հուլիսին և անցկացրել է երկու մրցաշրջան։ Իտալացին թիմը երկրորդ անգամ գլխավորեց 2021-ին և այնտեղ է մինչև հիմա։