Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 0-4 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»:
Սա «Բարսելոնայի» համար 21-րդ դարում բոլոր մրցաշարերում տնային ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Նախորդ անգամ Կիևի «Դինամոն» էր 4-0 հաշվով «Բարսելոնային» հաղթել արտագնա խաղում, որը կայացել էր 1997 թվականին: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Պեդրո Մարտինը:
«Ռեալը» 21-րդ դարում ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել «Էլ Կլասիկոներում», հայտնում է Wildstat-ը: Նախորդ անգամ «Արքայական ակումբը» չորս կամ ավելի գոլի առավելությամբ «Բարսելոնային» հաղթել էր 1995 թվականի հունվարի 7-ին՝ առավելության հասնելով 5-0 հաշվով:
Նախորդ անգամ «Ռեալը» «Բարսելոնային» արտագնա խաղում չորս գնդակի առավելությամբ հաղթել էր 1963 թվականի հունվարի 27-ին: Այդ ժամանակ մադրիդյան ակումբը հաղթել էր 5-1 հաշվով: