ՊՍԺ-ն որոշել է ճնշել Մեսսիին, Ռամոսին ու թիմի մի քանի խաղացողներին

Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ «ՊՍԺ»-ի ղեկավարությունն ուզում է ճնշել թիմի մի քանի ֆուտբոլիստների վրա, որպեսզի նրանք նոր պայմանագրեր կնքեն փարիզյան ակումբի հետ։
Ըստ աղբյուրի՝ Կամպուշը ցանկանում է հասնել նրան, որ ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի կնքվեն՝ սպառնալով, որ ՊՍԺ-ն կբաժանվի նրանցից։ Ենթադրաբար, խոսքը կիսապաշտպաններ Վիտինյայի, Կառլոս Սոլերի, Ռենատու Սանչեսի, Ֆաբիան Ռուիսի, պաշտպաններ Խուան Բերնատի ու Սերխիո Ռամոսի , և հարձակվողներ Ուգո Էկիտիկեի ու Լիոնել Մեսսիի մասին է։

Ֆրանսիական Լիգա 1-ի այս մրցաշրջանում ՊՍԺ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ անցկացրած 29 խաղից հետո վաստակելով 66 միավոր։ Մոտակա հետապնդողին փարիզցիները գերազանցում են 6 միավորով։