Մոուրինյոն ֆանտաստիկ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, հայտնում է Corriere dello Sport-ը։ Նա ֆանտաստիկ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Աղբյուրի համաձայն՝ 60-ամյա մասնագետին երեք տարբերակ է առաջարկվել՝ գլխավորել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը, «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, կամ «Ալ Ահլին»:

Մասնագետին պատրաստ են երկու տարվա պայմանագիր տրամադրել՝ մրցաշրջանում 60 մլն եվրո աշխատավարձով։ Սակայն նա հնարավորություն կունենա խզել պայմանագիրն այն ստորագրելուց առաջին տարուց հետո։

Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Մինչ այդ նա մարզել է «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը» և «Պորտուն»։