Կշարունակի՞ Չավին գլխավորել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում պահել իսպանացի մասնագետ Չավիին:

Իսպանական Sport-ի տեղեկություններով, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է Լա լիգայում հնարավոր չեմպիոնությունից հետո 43-ամյա մարզիչին առաջարկել նոր պայմանագիր:

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

«Բարսելոնան» 27 խաղից հետո 71 միավորով Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարն է և 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որին կատալոնական գրանդը պարտվել էր Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում (1-0, 0-4):