Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուսի Էնրիկեն ժամանել է Լոնդոն՝ «Չելսիի» հետ բանակցություններ վարելու, հայտնում է 90min.com-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից ավելի վաղ հեռացված Գրեմ Փոթերին փոխարինել Էնրիկեով: Իսպանացի մասնագետն ու ակումբը նախկինում բանակցում էին միջնորդների միջոցով, բայց հիմա «Չելսին» անձամբ է բանակցում Էնրիկեի ու նրա ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ Էնրիկեի նախորդ աշխատավայրը Իսպանիայի հավաքականն էր, որտեղից հեռացել էր Կատարում կայացած Մունդիալում անհաջող ելույթից հետո:
Ակումբային ֆուտբոլում Լուիս Էնրիկեն աշխատել է իսպանական «Սելտայում», կատալոնական «Բարսելոնայում» և Հռոմի «Ռոմայում»: