Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Թուրինյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն 83-րդ րոպեին։
Միլանցիները հանդիպման վերջում նշանակված 11 մետրանոցի շնորհիվ՝ 95-րդ րոպեին, փրկվեցին պարտությունից։ 11 մետրանոց հարվածը իրացրեց Ռոմելու Լուկակուն։
«Ինտերի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Կրեմոնեզեն» ու «Ֆիորենտինան», առաջին խաղը կանցկացվի ապրիլի 5-ին։