Լոնդոնի Արսենալի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կոշտ քննադատության է արժանացրել ՊՍԺ-ի երկրպագուներին․ «Բոլորս էլ պետք է ընդունենք, որ վերջին լավ բանը, որը տեղի է ունեցել ֆրանսիական ֆուտբոլում ու ֆրանսիացի ֆուտբոլասերների համար՝ Մեսսիի տեղափոխությունն է «ՊՍԺ»։ Անընդունելի է, որ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն արժանանում է սուլոցների»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին կտրուկ սրվել են Մեսսիի ու փարիզյան ակումբի ուլտրասի հարաբերությունները, մինչև անգամ վերջիններս սուլում են արգենտինացուն խաղերից առաջ, խաղի ընթացքում և խաղից հետո։
Մամուլը գրում է նաև՝ մեծ է հավանականությունը, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որն ավարտվում է այս ամառ։
Արգենտինացին հնարավոր է վերադառնա հարազատ «Բարսելոնա«։