Նորվեգիայի հավաքականի ու «Մանչեստեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բավականին լավ ճաշակ ունի։ Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Հոլանդը վայելում էր իր հանգիստը, պապարացիները նրան նկատել են մի գեղեցկադեմ ոչ հայտնի աղջկա հետ։ Աղջկա ոչհայտնիությունը երկար չի տևել։ Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ նորվեգացու ընկերուհին Իզաբել Յոհանսոնն է։
Աղջիկը ևս խաղացել է ֆուտբոլ, բայց հիմա աշխատում է բրենդային խանութում։ Զույգը հանդիպում է արդեն մի քանի ամիս․ «Կարծես նրանց հարաբերությունները բավականին լուրջ են։ Աղջիկն անդամ մեկնել է Գերմանիա ու Անգլիա՝ Հոլանդին հանդիպելու համար։ Աղջիկը գեղեցկությունն աչք է շոյում և նրանք բավականին գեղեցիկ հարաբերություններ ունեն»։