Միլանի «Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը՝ որպես Սիմոնե Ինձագիին փոխարինող:
Լրագրող Ալեսանդրո Կավազինին հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը իսկապես շահագրգռված է պորտուգալացու վերադարձով, ով թիմը գլխավորել է 2008-ից 2010 թվականներին՝ նվաճելով Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը, հաղթելով Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Աղբյուրը հավելում է, որ «Ինտերը» հետաքրքրված է նաև Անտոնիո Կոնտեի ծառայություններով, ով վերջերս հեռացվեց «Տոտենհեմից»:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբն Ինձագիի գլխավորությամբ հաղթանակ չի տոնել վերջին չորս հանդիպումներում։