Մեսսին մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ամռանը կհեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից։

L’Equipe-ի համաձայն՝ փարիզյան ակումբը մտադիր է 75 տոկոսով կրճատել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Մեսին չի համաձայնել այդ պայմաններին և մտադիր է հեռանալ։

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի՝ կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը կատալոնական «Բարսելոնա» վերադարձն է։ Իսպանիայի Լա լիգայի առաջատարն արդեն սկսել է զբաղվել այդ հարցով։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2021 թվականի օգոստոսին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: Նա կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, 2005-2021 թվականներին խփել է 482 գոլ։ ՊՍԺ-ի հետ արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։