Դավիթ Յուրչենկոն խոսել է նոր ակումբի փնտրտունքների ու Հայաստանի հավաքականի մասին

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, «Փյունիկի» նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանից Ռուսաստան վերադառնալու, որ ակումբի փնտրտուքների և Հայաստանի հավաքականի մասին։
Դարպասապահը նշել է, որ պրոֆեսիոնալ սպորտին հրաժեշտ չի տվել և իր համար կարևոր է, որ ընտանիքի հետ հարմարավետ զգա:
Դավիթ Յուրչենկոն դեռ անձամբ չի զրուցել Հայաստանի ազգային թիմի նոր մարզչի հետ։ Նրա հետ կապ է հաստատել Պետրակովի ներկայացուցիչը` հայտնի գործակալ Շանդոր Վարգան։ Նա ևս հետաքրքրված է դարպասապահի համար արժանի թիմ ընտրելու հարցում։
«Իմ գործը ֆուտբոլ խաղալն ու օգուտ տալն է։ Եթե ինձ հավաքական կանչեն, անպայման կգամ։ Ինձ համար դա հպարտություն ու մեծ պատիվ է», – ասել է դարպասապահը։
Միևնույն ժամանակ Յուրչենկոն ընդգծել է, որ եթե չեն կանչում, ուրեմն մարզչական շտաբն ավելի լավ գիտի` ինչ մարզավիճակում է ինքը հիմա ու ինչ որակներ ունի։
Հիշեցնենք, որ «Փյունիկից» հեռանալուց հետո Յուրչենկոն խաղում է սիրողական մեդիա-լիգայում: