Սաուդյան «Ալ-Հիլալը» ակումբը պաշտոնական առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ խոստանալով տարեկան ավելի քան 400 միլիոն եվրո աշխատավարձ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անձամբ ֆուտբոլիստը, որոշել է կարիերան շարունակել Եվրոպայում։ Միաժամանակ հարձակվողը չի համաձայնում երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, քանի որ որոշակի մարզական երաշխիքներ է ցանկանում։
Նշենք, որ «Բարսելոնան» սպասում է, որ պարզվի ֆինանսական ֆեյր-փլեյի իրավիճակը՝ Մեսսիին առաջարկ անելու համար։