Ամաչում եմ, երբ լսում եմ ՊՍԺ-ի երկրպագուների սուլոցները Մեսսիի հասցեին․ Անրի

«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին Լիգա 1-ի «Լիոնի» հետ խաղից առաջ (0:1) խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների սուլոցների մասին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը կարծում է, որ նման վերաբերմունքից հետո արգենտինացին պետք է վերադառնա իսպանական «Բարսելոնա»։

«Ամոթ է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում երկրպագուների սուլոցները լսելը։ Չի կարելի սուլել թիմի լավագույն խաղացողներից մեկին: Մեսսին պետք է վերադառնա «Բարսելոնա»՝ ֆուտբոլի հանդեպ իր սիրո պատճառով»,- Անրիի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը:

ՊՍԺ-ի երկրպագուները Լիոնի հետ խաղից առաջ սուլել են Լիոնել Մեսսիին