Լուչիանո Սպալետին ու Պաոլո Մալդինին կոնֆիլկտ են ունեցել «Նապոլի»-«Միլան» հանդիպման ընդմիջմանը։ Ա Սերիայի 28-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց «Միլանին»՝ կրելով 2003 թվականից ի վեր ամենախոշոր հաշվով պարտությունը։ «Միլանի» կիսապաշտպան Ռաֆայել Լեուն երկու գոլի հեղինակ է դարձել:
Երկրորդ խաղակեսից առաջ «Նապոլիի» մարզիչը մրցավարին բողոքել է 40-րդ րոպեին Ստանիսլավ Լոբոտկայի ստացած դեղին քարտի վերաբերյալ։ Դրանից հետո միջամտել է «Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին։«Պարոն, դուք նյարդայնացած եք, բայց արդեն նվաճել եք տիտղոսը, էլ ի՞նչ եք ուզում»,- ասել է Մալդինին, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Սկզբում հաղորդվում էր, որ Սպալետիին դուր չեն եկել այն ժեստերը, որոնցով Լեաուն տոնել է հանդիպման 17-րդ րոպեին խփած առաջին գոլը։ Սակայն ինքը՝ Լուչիանոն, բացատրել է, որ վեճը ծագել է Լոբոտկայի քարտի պատճառով։ Միաժամանակ Լեաուն փորձել է հարթել Մալդինիի ու Սպալետիի կոնֆլիկտը՝ ձեռքը դնելով «Նապոլիի» մարզչի մեջքին։
«Նապոլին» շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 16 միավորով առաջ լինելով երկրորդ տեղում գտնվող «Լացիոյից»: