«Լա լիգա»-ում հերթով գլխավոր մարզիչներ հեռացվեցին

Կատալոնական «Էսպանյոլը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի մասնագետ Դիեգո Մարտինեսին հեռացնելու մասին: Մասնագետը Լա լիգայի ակումբը գլխավորում էր նախորդ տարվա հուլիսից:

««Էսպանյոլը» որոշել է դադարեցնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիեգո Մարտինեսի լիազորությունները։ Սպորտային արդյունքները ստիպել են մեզ կայացնել այս որոշումը՝ նպատակ ունենալով պահպանել տեղը Լա լիգայում:
Գլխավոր մարզչին հեռացրել է նաև «Վալյադոլիդը»։ Իսպանացի մասնագետը Լա լիգայի ակումբը գլխավորում էր 2021 թվականի հուլիսից:

Ռոխո Մարտինի գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել էր 75 հանդիպում, տարել 36 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, 26 խաղում պարտվել:

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Վալյադոլիդը» հյուրընկալվելիս 0-6 հաշվով զիջել էր գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

Հիշեցնենք, որ «Վալյադոլիդը» 28 միավորով 16-րդն է Լա լիգայում: