«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկու մասին իր կարծիքով.
«Ես երկար զրույց ունեցա Գալիցկու հետ, այն տևեց մոտ 40 րոպե, գուցե ավելի շատ։ Խոսեցինք ֆուտբոլի մասին։ Նա շատ լավ է տեսնում ֆուտբոլը, հասկանում է։ Կարծում եմ՝ բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում քաղաքի, երկրի ու թիմի համար։ Նրան նկարագրելու համար շատ բառեր են պետք: Հասկանու՞մ եք, թե ինչպիսի մարդ է նա», – Սպերցյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք այժմ 100 հանդիպում անցկացնելու համար թիմի խաղացողներին Rolex ժամացույց տալի՞ս են, թե՞ ոչ:
«Ֆուտբոլիստներն այլևս ժամացույցներ չեն ստանում, ինձ չեն տվել»,- հավելել է կիսապաշտպանը։
«Կրասնոդարը» 21 տուրից հետո Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 32 միավորով: