«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Спорт-Экспресс-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կազմում Նաիր Տիկնիզյանի նորամուտի մասին։
– Ի՞նչ տրամադրությամբ եք վերադարձել հավաքականից։ Դուք բավականին ծանր հանդիպում անցկացրիք:
– Ես արդեն սովոր եմ անմիջապես հարմարվել, քանի որ մեզ իսկապես շատ կարևոր խաղեր են սպասվում։ Հիմա մի քիչ դժվար է, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է։
-Ինչպե՞ս ընդունեցին Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքականում։ Նա հետևեց ձեր օրինակին և փոխեց մարզական գրանցումը:
– Լավ ընդունեցին, Նաիրը լավ տղա է ու լավ ֆուտբոլիստ: Ամեն ինչ լավ է։
– Բայց հասկանու՞մ եք, որ սպորտային քաղաքացիությունը փոխելու Ձեր օրինակը օրինակ է դարձել մյուս ֆուտբոլիստների համար։
– Միգուցե, այո։