Պիկեն կոտրում է լռությունը՝ խոսելով Շակիրայի հետ բաժանումից

Իսպանիայի ազգային հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերերադ Պիկեն խոսել է իր ու կոլումբացի երգչուհի Շակիրայի բաժանումից։ Պիկեն կոտրել լռությունն ու հարցազրույցի ժամանակ նշել․ «Դուք չեք պատկերացնում՝ ես որքան քննադատության եմ արժանանում իմ նախկին ընկերուհու՝ Շակիրայի երկրպագուներից։ Նրանք կարծես սեփական կյանք չունենան և իրենց օրն անցկացնում են ինձ քննադատելով։ Նրանք նման են ռոբոտների․․․ Ինչ է՝ կարծում եք նման մարդկանց կարծիքն ինձ կարող է հետաքրքրե՞լ»։

Հիշեցնենք՝ նախկին ֆուտբոլիստն ու աշխարհահռչակ երգչուհին բաժանվել են 2022-ի ամռանը՝ 12 տարի համատեղ կյանքից հետո։ Պիկեն ու Շակիրան ունեն երկու որդի։