«Ռեալի» ղեկավար կազմում տարաձայնություններ կան հաջորդ գլխավոր մարզչի հարցում

TyC Sports-ի հաորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը լինի Մաուրիսիո Պոչետինոն։
Արգենտինացի մասնագետը Կառլո Անչելոտիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է: Իտալացի մասնագետը, ըստ ամենայնի, ամռանը կհեռանա «Արքայական ակումբից» ու կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը:

Մադրիդյան գրանդի ղեկավարության շրջանում, սակայն, հաջորդ գլխավոր մարզչի հարցում տարակարծություն կա. ղեկավարության մեծ մասը ցանկանում է, որ թիմը գլխավորի ակումբի լեգենդ Ռաուլը, որն այժմ մարզում է «Կաստիլյան»՝ «Ռեալի» երկրորդ թիմը:
Վերջնական որոշում կայացնողը Պերեսն է և հենց դրա համար էլ Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակն ամենահավանականն է: