Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում։
Այսպիսով՝ Մանուկյանն այսօր դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Ավելի ուշ նա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է իր նվաճումը։
«Շատ լավ գացողություններ ունեմ՝ շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը և կարողացանք ես և իմ ընկերը մեր դրոշը բարձրացնել։ Ընկերոջս համար էլ եմ շատ ուրախ, ցավոք, Էրիկին մի փոքր պակասեց, որ դառնար մեդալակիր։ Շատ ուրախ եմ ու հպարտ եմ»,- ասել է Համլետը։