«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» դեմ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպման 17-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Նա դարձավ Պրեմիեր լիգայի ժամանակաշրջանում «կարմիրների» արտագնա խաղերում լավագույն ռմբարկուն 55 գոլով։ Նա գերազանցել է Մայքլ Օուենի ռեկորդը:

Հանդիպման 27-րդ րոպեին տանտերերի հարձակվող Խուլիան Ալվարեսը հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Գվարդիոլայի սաները կարողացան երկու գոլ ուղարկել Ալիսոնի դարպասը։ Աչքի ընկան Կևին Դե Բրույնեն և Գյունդողանը։ 74-րդ րոպեին Ջեք Գրիլիշը հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ 4-1 հաշվով ու 64 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 42 միավորով 6-րդ տեղում է։

Տեսանյութը շուտով․