Ինտերը պարտվեց Միլանում

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» Միլանում պարտվեց «Ֆիորենտինային»

Հյուրերը հաղթական գոլը խփեցին 53-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Բոնավենտուրան։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 78-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Ինտերը» 50 միավորով 3-րդն է։ «Ֆիորենտինան» 8-րդն է 40 միավորով։