«Հիմա Լեոյի վերադարձի մասին խոսելու ժամանակը չէ, բայց ես առաջինն եմ, ով կանեմ հնարավոր ամեն բան՝ նրան վերադարձնելու համար։ Ես հաճախ եմ խոսում նրա հետ, բայց հիմա դրա մասին խոսելու լավագույն ժամանակը չէ՝ իր և ակումբի, ներկայիս թիմի համար… Ես ուզում եմ, որ նա վերադառնա և օգնի մեզ: Նա աշխարհի և պատմության լավագույն խաղացողն է»,-«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտնել էր, որ ակումբը կապի մեջ է Մեսսիի հետ և քննարկում է նրա հետ հնարավոր վերադարձը։