Ո՞վ է Ժոզե Մոուրինիոյի համար ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը

Հռոմեական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը համարվում է «մեծատամ» Ռոնալդոն։ Չնայած նրան, որ արգենտինացի Լեո Մեսսին ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (ում մարզելէ Մոուրինյոն) տասը տարի և ավել ֆուտբոլային աշխարհի գագաթին են, միևնույն է Ժոզեի համար նրանք չեն լավագույնը․
«Լավագույնը Ռոնալդոն է, նա ֆենոմենալ է։ Մեսսին և Ռոնալդուն երկար տարիներ ֆուտբոլային աշխարհում իրենց դրսևորել են լավագույնս, բայց, եթե մենք խոսում ենք տաղանդի ու տեխնիկայի մասին, ապա բրազիլացի Ռոնալդոն անգերազանցելի է։
Ռոնալդոն «Բարսելոնայում» խաղացել է մեկ մրցաշրջան, բայց այդ ժամանակահատվածում նա հասցրեց 49 խաղում դառնալ 46 գոլի հեղինակ՝ նվաճելով երեք գավաթ»։