Գերմանական Kicker-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսին, գրում է AFG-ը:
«Տաղանդավոր խաղացողն այս մրցաշրջանում ուշադրություն է գրավել՝ 26 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Սա աննկատ չմնաց Հայաստանի ֆեդերացիայի կողմից, և նրանք ֆուտբոլիստին հրավիրեցին մասնակցելու վերջին միջազգային հանդիպումներին:
Ռանոսը տպավորիչ նորամուտ ունեցավ Կիպրոսի դեմ ընկերական խաղում՝ 8 րոպեում 0-1 հաշիվը վերածելով 2-1-ի։ Առաջին անգամ իրեն միջազգային ասպարեզում դրսևորելուց հետո Ռանոսը գոհ և տպավորված վերադարձավ Մյունխեն»,- գրում է պարբերականը և ներկայացնում նաև Ռանոսի մեկնաբանությունները:
Նշենք, որ Ռանոսը ոգևորված էր Հայաստանի ազգային հավաքականում իր փայլուն նորամուտով, ինչպես նաև Հայաաստան այցով, որոնց մասին նա արտահայտվել է ինստագրամյան իր էջում։«Չնայած այն հանգամանքին, որ դա միայն Կիպրոսի հավաքականն էր, նման ցուցանիշներով Ռանոսը ուշադրության կենտրոնում է։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, նրա հստակ նպատակը պրոֆեսիոնալ դառնալն է»,- գրում է պարբերականը և ընդգծում, որ Հավաքականում նա կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ եվրոպական ակումբների կողմից, քան տարածաշրջանային լիգայում խաղալն է.
Նշվում է, որ Յուլիան Նագելսմանի օրոք Ռանոսին թույլատրվել է նաև մարզվել «Բավարիայի» առաջին թիմի հետ: Հոդվածագիրը հույս է հայտնում՝ Թոմաս Տուխելը ևս նրան ուշադրության կարժանացնի: