ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղին

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ցանկանում է այս ամառ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային։ Փարիզցիները վստահ են, որ բելգիացի դարպասապահը վերջապես իրենց կոգնի նվաճել այդքան բաղձալի «Չեմպիոնների լիգան»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շեյխերը դժգոհ են փարիզյան ակումբի ներկայիս դարպասապահ իտալացի Դոնարումայից։ Սակայն բելգիացու տրանսֆերը «ՊՍԺ» կարող է շատ բարդ լինել։ Բանն այն է, որ Կուրտուայի պայմանագիրն արքայական ակումբի հետ լրանում է 2026 թվականին, իսկ վերջինիս տրանսֆերային արժեքը սահմանված է 700 մլն․ եվրո։

Այս մրցաշրջանի բոլոր առաջնություններում Դոնարուման անցկացրել է 38 հանդիպում, բաց թողել 40 գնդակ և միայն 12 խաղում է իտալացուն հաջողվել դարպասն անառիկ պահել։