Լուիս Էնրիկեն փոշմանել է, որ Բարսելոնայի խաղացողին Մունդիալին հրավիրել է Իսպանիայի հավաքական

Ինչպես հայտնում է իսպանական «Մարկա» թերթի թղթակիցը՝ Լուիս Էնրիկեն փոշմանել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիին հրավիրել է ԱԱ2022-ի աշխարհի առաջնությանը։

Ֆատին չի արդարացրել մարզչի սպասելիքները՝ խաղալով Մունդիալի երկու խաղերում։
Իսպանացի մասնագետի կարծիքով՝ Ֆատիի փոխարեն նա պետք է հավաքական հրավիրեր «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասին։
Ինչպես հայտնի է՝ 20-ամյա Ֆատին կարիերայում հեշտ օրեր չի ապրում։ Վնասվածքների պատճառով նա կորցրելէ «Բարսելոնայի» հիմնական կազմում տեղը և մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն։