Ինչ է սպասվում Չավիին մրցաշրջանի ավարտին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Նշվում է, որ կատալոնացիներն արդեն նոր պայմանագիր են պատրաստել մասնագետի համար։ Այնուամենայնիվ, Չավին ցանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի ավարտի վրա և պայմանագիր կնքելուց առաջ «Բարսայի» հետ նվաճել Իսպանիայի չեմպիոնությունը: Մարզչի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները 2022/2023 թթ. նվաճել են Իսպանիայի Սուպերգավաթը, իսկ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 26 հանդիպումից հետո վաստակելով 68 միավոր։