Ագուերոն բռնել է սիրտը ուղիղ եթերի ժամանակ․ նա մի քանի րոպե չի կարողացել խոսել

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ուղիղ եթերի ժամանակ բռնել է սիրտը, մի քանի րոպե չի կարողացել անգամ խոսել։

Մի քանի րոպե անց Ագուերոյի վիճակը կարգավորվել է և նա ասել է, որ ամենայն հավանականությամբ մինի առիթմիա եղել իր մոտ․ «Ոչ-ոչ, իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Պետք չէ անհանգստանալ, իմ սրտին փոքրիկ սարք կա, որը ձայն կարձակի, եթե որևէ լուրջ բան լինի»։

Հիշեցնենք, որ արգենտինացին 2021 թվականին ստիպված ավարտել է կարիերան՝ սրտի խնդրի պատճառով։