Մեսսիի արձանը՝ Պելեի ու Մարադոնայի արձանների կողքին (տեսանյութ)

Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիան (CONMEBOL) ներկայացրել է աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի արձանը։

35-ամյա ֆուտբոլիստի արձանը կմնա CONMEBOL-ի թանգարանում՝ լեգենդներ Պելեի ու Դիեգո Մարադոնայի արձանների կողքին։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել CONMEBOL-ին՝ կատարելով հետևյալ գրառումը․ «Շնորհակալություն CONMEBOL-ին այսպիսի պատվի համար»։

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ում Մեսին Արգենտինայի հավաքականին օգնել էր դառնալ աշխարհի եռակի չեմպիոն։ Նա նաև ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ ԱԱ-2022-ում արգենտինացին 5 անգամ արժանացել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (նաև եզրափակիչում)։