Կյուրասաոյի հավաքականի ֆուտբոլիստները տարօրինակ խնդրանքով դիմել են Մեսսիին

Արգենտինայի հավաքականը սեփական խաղադաշտում ընկերական հանդիպման շրջանակներում Կյուրասաոյի հավաքականին հաղթել է 7-0 հաշվով:
Խաղից առաջ Կյուրասաոյի հավաքականի ֆուտբոլիստները դիմել են արգենտինացիների ավագ Լիոնել Մեսիին և խնդրել թիմի 23 խաղացողների համար տրամադրել ստորագրությամբ մարզաշապիկներ:

«Մենք Մեսիի համար հաղորդագրություն ունենք: Թիմում ունենք 20-ից ավելի ֆուտբոլիստ և խնդրում ենք մեզ տրամադրել Լեոյի 23 մարզաշապիկ: Եթե մենք ստանանք միայն մեկը, ապա վիճելու ենք իրար հետ»,- ասել է Կյուրասաոյի հավաքականի պաշտպան Կուկո Մարտինը, հաղորդում է The Times-ը:

Հիշեցնենք՝ խաղից հետո Մեսսին մարզաշապիկով փոխանակվել էր մրցակցի դարպասապահի հետ, վերջինիս նաև գովեստի խոսքեր հասել՝ չնայած բաց թողած 7 գնդակին։