Հայաստանի ազգային հավաքականի հետ ընտրական D խմբում ընդգրկված Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները մրցեցին Բուրսայում:
Նախորդ տարի Կատարում կայացած Մունդիալի բրոնզե մեդալակիրներն արտագնա հաղթանակ տարան 2-0 հաշվով: Խորվաթների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը:
Խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականն ընդունեց Լատվիայի թիմին և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց անգլիական «Բորնմուտի» հարձակվող Կիֆեր Մուրը:
Խորվաթիայի և Ուելսի հավաքականները 2-ական խաղից հետո ունեն 4-ական միավոր, թուրքերը երեք միավորով երրորդն են խմբում, Հայաստանի ու Լատվիայի հավաքականներն անցկացրել են մեկական հանդիպում և միավոր չունեն: