Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է խաղի մասին․
«Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։ Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին»,- ասել է մարզիչը։