Հայտնի է՝ որտեղ կշարունակի իր կարիերան Անչելոտին Ռեալից հեռացվելու դեպքում

The Athletic-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի ու «Ռեալի» երկու նախկին ֆուտբոլիստներ՝ Ռոնալդոյի ու Կակայի միջնորդությամբ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հնարավոր է ապագայում մարզի Բրազիլիայի հավաքականը։
Իտալացի մասնագետը պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, եթե ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանա «Ռեալից»։ Սակայն նա ցանկանում է մնալ «Արքայական ակումբում», եթե չհեռացվի այս մրցաշրջանի վերջում։

Անչելոտիի ապագան «Ռեալում» կախված է Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներից։ Եթե մադրիդցիները պաշտպանեն տիտղոսը, մարզիչի՝ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիրը կարող է երկարաձգվել։