Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու դեմ։
Առաջին խաղակեսում մեր հավաքականի տղաները բավականին լավ խաղ անցկացրին, ունենալով մի քանի գոլային պահեր, այդուհանդերձ հավաքականին չհաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել։ Չնայած կիպրոսցիների պասիվությանը, հյուրերը առաջին կեսի խաղավարտին՝ 40-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում հյուրերը կարող էին խփել երկրորդ գոլը, սակայն Բուչնևը փրկեց։ Րոպեներ անց Նաիր Տիկնիզյանը շրջադարձ հարվածով կարող էր մեր հավաքականին հաշվի մեջ առաջ մղել, բայց հարվածը բարձր ստացվեց։
51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Րոպեներ անց Բավարիա 2-ի հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:82-րդ րոպեին կիպրոսցիները վերականգնեցին հաշվի հավասարակշտռությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրոս Կրիստոֆին:
Հիմնական ժամանակի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը ևս մեկ տուգանայինի իրավունք ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո գնդակ փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից:

Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց: Նախորդ խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիայի հավաքականին: