Աբուբակարի գոլը հաղթանակ բերեց Կամերունին Բրազիլիայի դեմ խաղում, բայց փլեյ-օֆֆի ուղեգիր չպարգևեց

LUSAIL CITY, QATAR - DECEMBER 02: Vincent Aboubakar of Cameroon celebrates after scoring the team's first goal during the FIFA World Cup Qatar 2022 Group G match between Cameroon and Brazil at Lusail Stadium on December 02, 2022 in Lusail City, Qatar. (Photo by Michael Regan - FIFA/FIFA via Getty Images)

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում մրցում էին Բրազիլիայի և Կամերունի հավաքականները։

Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հանդիպման միակ գոլը խփվեց խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին․ աչքի ընկավ Աբուբակարը, որը գոլից հետո հանեց մարզաշապիկն ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Բրազիլիան, սակայն չկարողացավ օգտվել թվային առավելությունից։

Կամերունը, այնուամենայնիվ չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերել, քանի որ խմբի մյուս զույգում Շվեյցարիան հաղթեց հետնապահ Սերբիային։

Բրազիլիան 6 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը։