Պորտուգալիան դժվարին հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (VIDEO)

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Կատարում ընթացող Աշխարհի առաջնության 2-րդ տուրում հաղթելով Ուրուգվայի ընտրանուն՝ երաշխավորեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում։ Լուսայլում կայացած խաղն ավարտվել է 2:0 հաշվով։

Պորտուգալացիները հաշվի մեջ առաջ անցան երկրորդ խաղակեսի սկզբում, երբ Բրունո Ֆերնանդեշը բարձրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ ու գնդակը հայտնվեց ցանցում: Ուրորգվայի դարպասապահը ապակողմնոշվեց Ռոնալդուի ցատկից ու չկարողացավ փրկել իրավիճակը: Հանդիպման վերջում նշանակված 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով:

Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և ապահովեց առաջին տեղը H խմբում։ Եզրափակիչ տուրում Ֆերնանդու Սանտուշի թիմը կխաղա Հարավային Կորեայի հետ։