Սերբիան նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում

ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Կամերուն-Սերբիա խաղում (3-3) սերբերը ռեկորդ են սահմանել:

Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ թիմը երկու գոլ է խփել առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված րոպեներին։ Այս մասին հաղորդում է MisterChip-ը։ Այսպես Սերբիան շրջեց խաղի ընթացքը՝ առաջին կեսում հավասարեցնելով հաշիվը, ապա առաջ անցնելով մրցակցից: Գոլերը հեղինակեցին Ստրահինյա Պավլովիչը՝ 45+1 և Սերգեյ Միլինկովիչ-Սվիչը՝ 45+3:

Կամերունն ու Սերբիան հանդես են գալիս G խմբում՝ Բրազիլիայի և Շվեյցարիայի հետ միասին։