Մեսսին՝ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր խփած գոլերի քանակով
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր խփած գոլերի քանակով։
Աշխարհի նորընծա չեմպիոնը «Ստրասբուրգի» հետ խաղում բացել է հաշիվը 59-րդ րոպեին։ Սա նրա 496-րդ գոլն է թոփ-5 առաջնություններում՝ 577-րդ խաղում։
Նախկինում ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով 626...
ՊՍԺ-ն 11-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)
ՊՍԺ-ն 37-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ (1-1) և դարձավ Ֆրանսիայի առաջնության հաղթող։
59-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը՝ Կիլիան Մբապեի գոլային փոխանցումից հետո։ 20 րոպե անց տանտերերը հավասարեցրին խաղի հաշիվը։
ՊՍԺ-ն վաստակեց 85 միավոր և...
Ռեալը հաղթեց Սևիլիային․ Ռոդրիգոն դուբլի հեղինակ (տեսանյութ)
Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլյային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 29-ին Ռոդրիգոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 69-ին հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Ռեալը» 77 միավորով 2-րդն...
Ռոնալդուն ու խաղընկերները կորցրին չեմպիոն դառնալու հնարավորությունը
Սաուդյան Արաբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» ոչ ոքի խաղաց «Ալ-Իթիֆակին» և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը։
Թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով։
Մրցակցի ֆուտբոլիստ Յուսուֆ Նիակատեի գոլին հյուրերը պատասխանեցին Լուիս Գուստավոյի դիպուկ հարվածով։
«Ալ Նասրը» կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը․ Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի...
Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստների ցավը լուսանկարներով
Բունդեսլիգայի վերջին տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» առաջատարն էր առաջնությունում, սակայն «Մայնցի» հետ ոչ-ոքիի (2-2) և «Բավարիայի»՝ «Քյոլնի» նկատմամբ տարած հաղթանակի (2-1) պատճառով բաց թողեց տիտղոսը, որը նվաճեց մյունխենյան ակումբը։
Հանդիպումից հետո դորտմունդցիների ֆուտբոլիստները չեն կարողացել զսպել արցունքները։
Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերին
Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է թիմի հայտացուցակն Ավստրալիայի և Ինդոնեզիայի թիմերի դեմ հունիսին կայանալիք ընկերական խաղերի համար:
Չեմպիոնների կազմում հայտարարագրվել են 27 ֆուտբոլիստ։
Արգենտինացիները հունիսի 15-ին կմրցեն Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ չորս օր անց կխաղան...
Բավարիան գերդրամատիկ պայքարում նվաճեց Բունդես Լիգան (տեսանյութ)
Մյունխենի «Բավարիան» 33-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Գերմանական ակումբը նման հաջողություն գրանցեց 11-րդ մրցաշրջանն անընդմեջ:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 2-1 հաշվով արտագնա խաղում հաղթեց «Քյոլնին»։ Բավարացիների կազմում գոլերի հեղինակ դարձան ֆրանսիացի Կինսգլի Կոմանն ու գերմանացի Ջամալ Մուսիալան: Վերջինը հաղթական գոլը խփեց...
Արսեն Զախարյանը նորից լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆելիքս Ջոնսթոնը՝ «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
Այդուհանդերձ, պայմանավորված տնտեսական պատժամիջոցներով, լոնդոնյան ակումբը չի կարողանում իրականացնել 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Նշենք նաև՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաղորդվում էր, որ Զախարյանը կարող է...
Ինչ ֆուտբոլ դիտել այսօր
Եվրոպայի թոփ առաջնություններում մայիսի 27-ին կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Իսպանիայի Լա լիգա, 37-րդ տուր
«Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 21:00 («Վիվառո Սպորտ+»)
Գերմանիայի Բունդեսլիգա, 34-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Աուգսբուրգ»՝ 17:30
«Բոխում» - «Բայեր Լևերկուզեն»՝ 17:30
«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»՝ 17:30 («Վիվառո Սպորտ»)
...
Իսպանացի մարզիչը կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը՝ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնվել է ՊՍԺ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում 52-ամյա մասնագետի աշխատանքը «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում, որտեղից հեռացել է 2022թ. աշխարհի առաջնության ավարտից հետո:
Նշենք նաև՝...