Նոր մանրամասներ Մխիթարյանի ապաքինման գործընթացից

Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Մատեո Բարցագին՝ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդհանուր խմբի կազմում մարզվել է։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն ամեն ինչ անում է, որպեսզի լիարժեք պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, վերջինիս մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն:

«Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: