Մեսսին՝ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր խփած գոլերի քանակով

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր խփած գոլերի քանակով։

Աշխարհի նորընծա չեմպիոնը «Ստրասբուրգի» հետ խաղում բացել է հաշիվը 59-րդ րոպեին։ Սա նրա 496-րդ գոլն է թոփ-5 առաջնություններում՝ 577-րդ խաղում։

Նախկինում ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով 626 խաղում խփել է 495 գոլ։