Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլյային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 29-ին Ռոդրիգոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 69-ին հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Ռեալը» 77 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սևիլյան» 49 միավորով՝ 10-րդը։