La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա կիսապաշտպանը ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք գլխավոր եվրագավաթի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ:
Մխիթարյանը կարող է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը սկսել պահեստայինների նստարանից, բայց անպայման փոխարինման դուրս կգա:
Հիշեցնենք՝ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: