Իտալիայի գավաթի եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճել Իտալիայի գավաթը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել:
Այդուհանդերձ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանն ու հաղթանակից հետո ողջ թիմի հետ նշել է չեմպիոնությունը։
Տեսախցիկները ֆիքսել են, ինչպես է Ինտերի գլխավոր մարզիչ Ինձագին տոնախմբության ժամանակ մոտենում հայազգի ֆուտբոլիստին և ամենայն հավանականությամբ ասում՝ շատ պետք չէ ցատկել։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը ՉԼ-ի Միլանի դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղի ժամանակ քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել ու փոխարինվել։ Հիմա հայ ֆուտբոլիստն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա վերականգնվել հունիսի 10-ին Ստամբուլում սպասվող Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին։